Սարգիս Տեր-Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Հերթական անգամ ՀՀ ավտոներմուծող քաղաքացիների համար օրվա իշխանությունը ստեղծեց հերթական խոչընդոտներ և մտավ նրանց գրպանները՝ ՀՀ Աժ-ն հերթական նիստի ընթացքում ազգադավ որոշում է կայացրել։ Խոսքս վերաբերում է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, համաձայն որի, ավտոներկրող ընկերություններից պահանջվում է ունենալ նվազագույնը 20 տոկոս եկամուտ, որից էլ հարկվելու են։ Նաև՝ մենքենան ներմուծելուց գումարվելու է ներմուծվող մեքենայի մաքսազերծման արժեքը, տրանսպորտի արժեքը և ինքնարժեքը՝ սա նշանակվում է հարկվել ևս 3․5 տոկոս ընդհանուր գումարից: Սա ենթադրում է, որ յուրաքանչյուր ներմուծվող մեքենայի համար ներմուծող ՀՀ քաղաքացին հավելյալ 500-1000 ԱՄՆ դոլար հարկ է վճարելու։
Այնպես է արվում, որ այլ ԵԱՏՄ երկրների քաղաքացիները էլ չգան Հայաստանից մեքենա արտահանեն ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը