Մերձավոր Արևելքում հակամարտության սրումից ի վեր Գազայի հատվածում ավելի քան 2,3 հազար երեխա է զոհվել, ավելի քան 5,3 հազարը՝ վիրավորվել։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի մամուլի հաղորդագրությանը հղումով։
«Վերջին 18 օրվա ընթացքում Գազայի հատվածում զոհեր են գրանցվել երեխաների շրջանում։ Շարունակվող հարձակումների հետևանքով զոհվել է 2360 երեխա և վիրավորվել 5364-ը», - ասված է հաղորդագրության մեջ:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով՝ Գազայի հատվածում օրական ավելի քան 400 երեխա է վիրավորում ստանում կամ զոհվում։
Նույն ժամանակահատվածում Իսրայելում, ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով, ավելի քան 30 երեխա է զոհվել, տասնյակ երեխաներ գերի են Գազայի հատվածում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը