28 03 2024

19 մլն դրամի աջակցություն՝ 1,5 մլն մարդու



 

ՀՀ կառավարությունը որոշել է մարդասիրական օգնություն տրամադրել Գազայի շուրջ վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված շուրջ 1,5 միլիոն մարդու։ Մարդասիրական օգնության շրջանակներում տեղահանված անձանց ՀՀ կառավարության կողմից կտրամադրվեն մթերք և դեղորայք՝ ապահովելով վերջիններիս սոցիալ-տնտեսական առաջնային կարիքները։

Ներքին գործերի նախարարի տեղակալ` Արփինե Սարգսյանը զեկուցեց, որ 1,5 մլն մարդու օգնելու համար Հայաստանի կառավարությունը տրմադրել է 19 մլն դրամ՝ 29 տոննա մթերք ու դեղորայք։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ