16 08 2024

Իրանը և Քաթարը քննարկել են Գազայում հրադադարի շուրջ զարգացումները

Իրանը և Քաթարը քննարկել են Գազայում հրադադարի շուրջ զարգացումները

Իրանի արտգործնախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին Քաթարի ԱԳ նախարար Մուհամմեդ բեն Աբդելռահման բեն Ջասիմ Ալ Թանիի հետ հեռախոսազրույցում քննարկել է տարածաշրջանում վերջին զարգացումները՝ կապված Գազայում հրադադարի հետ, հայտնում է Mehr-ը։

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Գազայի վերջին զարգացումների և շրջափակված Գազայի հատվածում հրադադարի հասնելու միջնորդության շուրջ։

Քաթարի արտաքին գործերի նախարարությունը հինգշաբթի երեկոյան հայտնել էր, որ արտգործնախարար Մուհամեդ բեն Աբդուլռահման բեն Ջասիմ Ալ Թանին հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանիի հետ և քննարկել Գազայում վերջին իրավիճակը և հրադադարի հասնելու միջնորդական ջանքերը։

Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները և երկու երկրների միջև համագործակցությունը, երկկողմ հարաբերությունների ամրապնդման և զարգացման ուղիները, շրջափակված Գազայի հատվածում և Պաղեստինի օկուպացված տարածքներում վերջին իրավիճակը, ինչպես նաև պատերազմը դադարեցնելու համատեղ միջնորդական ջանքերի հետ կապված վերջին զարգացումները, ասվում է հայտարարության մեջ։

Բացի այդ, երկու բարձրաստիճան դիվանագետներն ընդգծել են տարածաշրջանում դեէսկալացիայի կարևորությունը։

Հինգշաբթի օրը Քաթարի մայրաքաղաք Դոհայում քառակողմ հանդիպում է կայացել ԱՄՆ-ի, Իսրայելի, Եգիպտոսի և Քաթարի միջև՝ Գազայի հատվածում հրադադարի բանակցությունները շարունակելու նպատակով։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ