10 08 2024

Գազայի ուղղությամբ Իսրայելի ավիահարվածների հետևանքով առնվազն 100 մարդ է զոհվել

Գազայի ուղղությամբ Իսրայելի ավիահարվածների հետևանքով առնվազն 100 մարդ է զոհվել

Գազայի հատվածում դպրոցի ուղղությամբ իսրայելական ավիահարվածների հետևանքով առնվազն 100 մարդ զոհվել է, կան տասնյակ վիրավորներ։ Ինչպես հաղորդում է լիբանանյան Al-Mayadeen հեռուստաալիքը, զոհերի թվում են կանայք ու երեխաներ։

Հարձակումը տեղի է ունեցել առավոտյան աղոթքի ժամանակ: Պաղեստինյան շտապ օգնության ծառայությունները հայտնել էին, որ իսրայելական ինքնաթիռը երեք հրթիռ է արձակել Գազայի Ալ-Թաբաին դպրոցի ուղղությամբ, որտեղ փախստականները հավաքվել էին առավոտյան աղոթքի համար: Իսրայելական բանակն իր հերթին հայտնել է, որ հարվածներ է հասցրել դպրոցին, որտեղ տեղակայվել էին ՀԱՄԱՍ շարժման գրոհայինները։

Լիբանանյան հեռուստաալիքն իր թվիեթերյան էջում հրապարակել է ավիահարվածների ենթարկված դպրոցից կադրեր։ Հրապարակված կադրերից պարզ է դառնում, որ փրկարարները դեռ շարունակում են զոհերին ու վիրավորներին դուրս բերել փլատակներից։

Տեսանյութերը կարող եք դիտել YerevanToday-ի թելեգրամյան ալիքում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ