21 09 2023

ՀՀ ոստիկանությունը՝ ոստիկանապետից մինչև շարքային կատարող հանցակից են Նիկոլի և Ալիևի ցեղասպան գործունեությանը․ Սաղաթելյան

ՀՀ ոստիկանությունը՝ ոստիկանապետից մինչև շարքային կատարող հանցակից են Նիկոլի և Ալիևի ցեղասպան գործունեությանը․ Սաղաթելյան

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է․

«Այս պահին ոստիկանությունը բիրտ և անհամաչափ ուժ է կիրառում փողոցում ակցիաներ իրականացնող քաղաքացիների նկատմամբ։

Ձերբակալվել և բերման են ենթարկվել հայուրավոր քաղաքացիներ

ՀՀ ոստիկանությունը՝ ոստիկանապետից մինչև շարքային կատարող, իրենց գործունեությամբ նպաստում և հանցակից են դառնում Նիկոլի և Ալիևի ցեղասպան գործունեությանը։ Սա այլևս հանցակցություն է ցեղասպանությանը։

Դուք այլևս չեք ծառայում ՀՀ-ին, այլ կատարում եք թրքահպատակ իշխանությունների ապօրինի որոշումները, որի համար պատասխան եք տալու։

Հ․Գ. Փաստաբանները և ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները այցելում են ոստիկանական բաժանմունքներ»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ