09 09 2023

Գարիկ Գալեյանը խնդրել է փոխանցել, որ այս ամենն իր վրա չեն կարող ազդել և ինքը կոտրվող տեսակ չէ. Դանիելյան



Շենգավիթի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է է 44-օրյա պատերազմի հերոս Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի դատական նիստը. դատարանի բակում են հավաքվել մեծ թվով քաղաքացիներ, հանրային ու քաղաքական գործիչներ, ընդդիմադիր պատգամավորներ:

«Երկու օր է այցելում ենք Գարիկ Գալեյանին. խնդրել է փոխանցել, որ այս ամենն իր վրա չեն կարող ազդել և ինքը կոտրվող տեսակ չէ, ամուր է»,-ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:  

Պատգամավորի  խոսքով՝ իշխանությունը փորձում է լռեցնել այն ծնողներին, որոնք արդար պահանջ են ներկայացնում:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ