Alphanews.am-ը գրում է․ Հայ համայնքի ներկայացուցիչներն այս պահին փակել են Գլենդել-Բըրբանք մայրուղին եւ հանդիպում են պահանջում են ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆֆի հետ:
Նրանք պահանջում են նաեւ, որ Ադամ Շիֆֆը ժամանի Հայաստան, այցելի Լաչինի միջանցք եւ անձամբ համոզվի, որ Արցախ տանող ճանապարհը փակ է եւ Միացյալ Նահանգների Կոնգրեսում ներկայացնի իրավիճակը:
Նշենք, որ նախորդ օրերին ի պաշտպանություն Արցախի՝ ամերիկահայերը անհնազանդության ակցիա էին արել Բըրբանք քաղաքում: Նրանք պահանջում էին կոշտ արձագանքել Ադրբեջանի գործողություններին եւ պարտադրել նրան բացել Արցախի ճանապարհը, որն արդեն 8 ամիս է՝ փակ է: Ամերիկահայերը երեք օր նստացույց էին արել Ադամ Շիֆֆի գրասենյակի առաջ՝ պահանջելով գալ Հայաստան եւ տեղում ծանոթանալ իրավիճակին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը