18 04 2024

Ժողովրդավար և խաղաղ հայ ժողովուրդը բախվում է իր ամենամութ օրերը հիշեցնող սպառնալիքների․ կոնգրեսական

Ժողովրդավար և խաղաղ հայ ժողովուրդը բախվում է իր ամենամութ օրերը հիշեցնող սպառնալիքների․ կոնգրեսական

Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի անդամ Ադամ Շիֆը կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից և դատապարտումից հետո պետք է լինեն իրական հետևանքներ, քանի որ միայն խիստ հայտարարություններ անելու ժամանակը վաղուց անցել է։ Այս մասին նա հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ինչպես նաև Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին նվիրված՝ «Արդարություն հանուն ցեղասպանության» միջոցառման ընթացքում։

«Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք չկրկնվելու խոստումներով, ժողովրդավար և խաղաղ հայ ժողովուրդը բախվում է իր ամենամութ օրերը հիշեցնող սպառնալիքների: Վարչակազմի կողմից միայն խիստ հայտարարություններով հանդես գալու ժամանակը վաղուց անցել է։ Դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ»,- ընդգծել է կոնգրեսականը՝ համոզմունք հայտնելով, որ մարդկության դեմ հանցագործությունները չեն կարող անտեսվել և չեն կարող անպատասխան մնալ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ