24 08 2023

Եվս մեկ ցեղասպանություն կարող է իրականացվել հայ ժողովրդի դեմ. Ադամ Շիֆ

Եվս մեկ ցեղասպանություն կարող է իրականացվել հայ ժողովրդի դեմ. Ադամ Շիֆ

Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը X սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել՝ ԱՄՆ իշխանություններին կոչ անելով գործել ու վերջ տալ Լեռնային Ղարաբաղի շրջափակմանը։ 

Ադամ Շիֆն իր տեսաուղերձում ներկայացրել է Արցախում ստեղծված ճգնաժամային իրավիճակը։  

Նա հիշատակել է Լաչինի միջանցքի արգելափակման հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում անցկացված նիստի մասին՝ նշել է, որ դրան ոչինչ չի հետևել։

«Մեզ հարկավոր է բանաձև, որը կպահանջի վերջ դնել միջազգային իրավունքի այս խախտմանը․․․ Եվ ԱՄՆ կառավարությունը, Բայդենի վարչակազմը պետք է շատ ավելին անեն։ Նրանք պետք է Ադրբեջանին զրկեն ռազմական օգնությունից։ Նրանք պետք է այնպես անեն, որ այս անօրինական շրջափակումն ավարտվի»,- ընդգծել է Շիֆը։

Կոնգրեսականն անդրադարձել է Ադրբեջանի սանձազերծած պատերազմի մասին՝ հավելելով, որ ադրբեջանական կողմը շարունակում է ռազմագերիներին պահել ապօրինաբար, միջազգային իրավունքի խախտումներով:

Շիֆն ասել է, որ առաջին հերթին պետք է դադարեցնել Լաչինի միջանցքի շրջափակումը։ «Եվս մեկ ցեղասպանություն կարող է իրականացվել հայ ժողովրդի դեմ: Վարչակազմը պետք է գործի», - հավելել է Ադամ Շիֆը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ