ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը X-ի իր էջում տեսաուղերձ է հրապարակել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ:
«Այսօր մենք նշում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը։ Չնայած այն սարսափներին, որոնց բախվել է հայ ժողովուրդը և շարունակում է բախվել, չի կոտրվել նրա տոկունությունը: Հայ համայնքը հաղթահարել է ամենադաժան փորձությունները, սակայն մնում է ամուր և անկոտրում»,- գրել է նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը