20 06 2023

Ոչ թե 3 տարի, այլ 17-18 տարի գործ ունենք սուտասան Նիկոլ Փաշինյանի հետ․ Գեղամ Մանուկյան



«Վերջին տարիներին Նիկոլ Փաշինյանը Շուշիի մասին իրար հակասող այնքան հայտարարություններ է արել, որ ամբողջ հակասությունները պարզելու համար մի ամբողջ նախաքննություն է պետք։ Այդ բոլոր հակասությունների հիմնական մեխը մեկն է՝ ես մեղք չունեմ, կապ չունեմ, իմ գրպանը գցել են, ես հարիֆ եմ»,-ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Խոսելով՝ Շուշիի մասին Փաշինյանի արած հյատարարությունից, պատգամավորն ասաց․ « Նույնիսկ իրավական քննության մասին չպետք է լինի քննությունները, բոլոր գործուն դեմքերը պետք է խոսեն իրար հետ, հասկանանք՝ ինչ կատարվեց։ Շուշին մեկ դրվագ է իրականում, սակայն քանի որ բոլորի համար անհատական ցավ է, Փաշինյանը փորձում է կենտրոնանալ, բայց Շուշին սկզիբ է առել սեպտեմբերի 25-ին։ Ինքը չի ասում՝ սեպտմբերի 27-ին, ժամը 07։00-ին պատերազմի լուրն առավ, ի՞նչ արեց։ Ես «Երկիր մեդիայի» լուրերի տնօրենն էի, հագնվեցի, կնոջս ասել եմ՝ շուտ ժողովրդին ասա գործի գան, տղաս էլ զինվորական հագուստով գնաց։ Իսկ առաջին օրով Նիկոլը բանաստեղծություն է դնում իր էջում»։

«Պատերազմի ընթացքի մասին անհնար է ուղիղ եթերում նստել ու խոսել, որովհետեւ մենք գործ ունենք ռազմական բազմաթիվ գաղտնիքների հետ։ Նիկոլ Փաշինյանը հղում է տալիս Պուտինի բազմաթիվ առաջարկներին, Պուտինին բերելու են հարցաքննությա՞ն, որ օբյեկտիվությունը հասկանանք։ Ես չեմ կարող հիմք ընդունել Նիկոլ Փաշինյանի ասածները, որովհետև, ոչ թե 3 տարի, այլ՝ 17-18 տարի գործ ունեմ սուտասան Նիկոլ Փաշինյանի հետ՝ որպես «Հայկական ժամանակի» խմբագիր։ Անդրանիկ Քոչարյանը թող Նիկոլին ասի՝  նախ Արցախի ճանապարհը բացի, հետո Արայիկ Հարությունյանին հրավիրի ու Սամվել Բաբայանին»,- նշեց Գեղամ Մանուկյանը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ