05 06 2023

Բա ո՞նց էիք գոռում՝ Արցախը Հայաստանն է ու վերջ․ Գեղամ Մանուկյանը՝ Արարատ Միրզոյանին



«Որ ասում եք՝ Հայաստանը միշտ ճանաչել է  Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որ ճանաչել եք միշտ, բա էդ տարածքային ամբողջականության կազմում ո՞րտեղից ձեր կառավարությունը մի քանի անգամ զորակոչի մասին որոշում ընդունելուց հետո զորքեր ու զինվոր է ուղարկել  ԼՂՀ․ եթե տարածքային ամբողջականությունը, ձեր կարծիքով միշտ ճանաչվել է , որտեղի՞ց էիք հանրահավաք անում Ստեփանակերտում  ու գոռում՝ Արցախը Հայաստանն է ու վերջ։ Եթե ձեր կարծիքով Հայաստանը միշտ ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը բա ո՞նց էիք առավոտից գիշեր գնում Աղդամում գոռում, հյարենքի հռչակում»,-նման հարցաադրումներով այսօր ԱԺ-ում ԱԳ նախարար Միրզոյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ