Մ-3, Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ11+400 հատվածում (Արամավիրի մարզի Լուսագյուղ բնակավայրի մոտ) գտնվող կամուրջն ամբողջովին կազմատվել է. վթարավտանգ դարձած կամրջի փոխարեն կկառուցվի նոր կամուրջ։ Կտեղեդրվեն կամրջի հիմքերը, այնուհետև՝ երկաթբետոնե սալերը, կկատարվեն նախագծով նախատեսված այլ աշխատանքներ։
Կամուրջը կառուցում է «Կամուրջշին» ՓԲԸ-ն, տեխնիկական հսկողությունը կատարում է «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ն։
Տրանսպորտային օբյեկտը կառուցվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։
Կնորոգվի նաև կազմատված և նոր կառուցվող տրանսպորտային օբյեկտը շրջանցող զուգահեռ կամուրջը, որտեղով այս պահին ապահովվում է երթևեկությունը։ Հիշեցնենք, որ շրջանցիկ կամրջով երթևեկող տրանսպորտային միջոցների թույլատրելի առավելագույն քաշը 7 տոննա է։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը