«Բեռնատարների մասով դեռ այդպիսի համաձայնություն կամ նախնական պայմանավորվածություն չի էլ եղել, խոսքը երրորդ երկրի քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցողների մասին է»: Կառավարության շենքի դիմաց կայացած ճեպազրույցում հայտնեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ մեկնաբանելով Հայաստան-Թուրքիա սահմանի բացման դեպքում բեռնատարների տեղաշարժի կանոնակարգմանը վերաբերող հարցին:
Բադասյանը հայտնեց, որ գնահատվում և ուսումնասիրվում է, թե Թուրքիայի սահմանը բացելուց հետո որքան եկամուտ կմտնի ՀՀ բյուջե, բայց հստակ գումար հնարավոր չէ նշել՝ նաև հետազոտությունից հետո:
Նրա խոսքով՝ մեքենաների տեղաշարժը կկարգավորվի, թե՛ ԵԱՏՄ գործող ակտերով, թե՛ ՀՀ օրենսդրությամբ և սահմանի բացման համար լրացուցիչ ակտեր ընդունելու կարիք չկա:
«Աքսիոմատիկ ճշմարտություն է, որ բաց սահմանն ավելի լավ է, քան փակ սահմանը, իհարկե այդտեղ կա թե դրական կողմեր, թե բացասական կողմեր»,-հայտարարեց Ռուստամ Բադասյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը