«Ավելի շատ բան, քան դուք, չգիտեմ: Ներողություն, պրոֆիլային հարց չի, չեմ պատասխանի: Խնդրում եմ այդ հարցը ինձ մի տվեք»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով Իտալիայից Հայաստան եկող բեռում հայտնաբերված, ինչպես նաև Էկվադորից Հայաստան ներմուծված կոկայինիփաստին, որը մեծ աղմուկ է հանել։
«Շատ անհանգստացած ենք թե՛ այս լուրերից, թե՛ Հայաստանում թմրամիջոցների հետ կապված իրավիճակով:»,- ասաց Քերոբյանը:
Հիշեցնենք, որ Իտալիայում հայտնաբերվել է Էկվադորից Հայաստան ուղարկվող 3 տոննա կոկային։ Թմրանյութը եղել է բանանի արկղերում, այն առգրավվել է։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը