«Մեր ունեցած թվերը, որոնք վերցրել ենք սահմանահատումների վերաբերյալ, խոսում ենյ այն մասին, որ հնդիկների թիվը Հայաստանում 30 հազարից, գուցե նաև՝ 20 հազարից քիչ է: Մենք վերցրել ենք 2010 թվականից ի վեր սահմանահատումների քանակը: 20-30 հազարի միջակայքում է»:
Քերոբյանի խոսքով, հնդիկները Հայաստանում տարբեր ոլորտներում են ընդգրկված՝ շինարարություն, գյուղատնտեսություն, ծառայությունների ոլորտ. «Չեմ կարող ասել, որ բարձր որակավորում ունեցող մասնագետներ են գալիս Հնդկաստանից: Այդպիսի մասնագետներ գալիս են ՌԴ-ից, Ուկրաինայից, Բելառուսից: Իսկ Ուզբեկստանից, Իրանից և Հնդկաստանից հիմնականում գալիս են ցածր որակավորում ունեցող աշխատողներ, որոնք բանվորական տարբեր մակարդակի գործեր են կատարում»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը