Իտալիայում հայտնաբերվել է Էկվադորից Հայաստան ուղարկվող 3 տոննա կոկաին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Թմրանյութը եղել է բանանի արկղերում, այն առգրավվել է։ Ջոել անունով շունն օգնել է հայտնաբերել կոկաինը:
«Առգրավված թմրանյութը, որը պարզվել է, որ չափազանց մաքուր է և կատարյալ վիճակում, թմրամիջոց վաճառողներին ավելի քան 800 միլիոն եվրո եկամուտ կբերի», - ասվում է զեկույցում: Թմրամիջոցների տեղափոխման և հետագա ոչնչացման համար ներգրավվել են Finguard-ի ավելի քան 30 աշխատակիցներ, նշում է վարչությունը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը