17 05 2023

Խոսքը ոչ թե 3 կգ կոնֆետի, այլ՝ 3 տոննա կոկայինի մասին է․ հնարավոր է պատվիրատուն Հայաստանում է նստած. Խամոյան



«Էս աղետը չկանգնեցնելու դեպքում 1 տարի անց կանգնելու ենք ազգային լրջագույն սպառնալիքի առջև, որովհետև թմրանյութերի ապօրինի շրջանառության պաշտոնական թվերն արդեն սարսափեցնող են․ երիտասարդների շրջանում է տարածված հիմնականում, որովհետև սինթետիկ թմրանյութերը բավական մատչելի են, թմրանյութեր օգտագործող կանանց ու անչափահասների թիվն է ավելացել․ կոնկրետ սխելմա է գործում թմրամիջոցների իրացման, վաճառքի»,-ԱԺ-ում լրագորղների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

 «Ունենք մի իրավիճակ, որ ոչ միայն ՀՀ բնակչության շրջանում է աճում և սարսափելի պատկերը ունենք, այլ կա ևս մեկ խնդիր, որը մեր միջազգային վարկի վրա ուղիղ անդրադարձ է ունենում։ Մենք դարձել ենք տարանցիկ երկիր, ունենք պատկեր, երբ տոննաներով կոկային է գալիս Հայաստան»,-ասաց պատգամավորը։  

Հիշեցնենք, որ Իտալիայում հայտնաբերվել է Էկվադորից Հայաստան ուղարկվող 3 տոննա կոկային։ Թմրանյութը եղել է բանանի արկղերում, այն առգրավվել է։ 

«ԱԱԾ -ի այսօրվա հայտարարությունից հետո ինձ մոտ լուրջ կասկածներ կան, հնարավոր է պատվիրատուն Հայաստանում է նստած. Խոսքը 3 կգ կոնֆետի ամսին չէ, 3 տոննա կոկայինի մասին է»,-ասաց Խամոյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։  

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ