21 04 2023

Գերագույն հորթ ա, գերագույն հրամանատար ա թե ինչ ա՝ ինքը մարդ չի․ հրդեհից զոհված զինծառայողի մայր



«Սպանել են էրեխեքին, սպանել են, հետո՝ վառել են, որ էս ամեն ինչը կոծկեն․․․ Գերագույն հորթ ա, գերագույն հրամանատար ա թե ինչ ա՝  ինքը մարդ չի, իր ա 4 էրեխուն գրկած քնում  ա, ո՞ւր են մեր  15 լույս էրեխեքը»,-ասաց հրդեհից զոհված զինծառայողի մայրը։

Նշենք, որ Ազատ գյուղի զինվորական կացարանում հունվարի 19-ին բռնկված ողբերգական հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների ծնողները,  Նիկոլ Փաշինյանի և Սուրեն Պապիկյանի հետ հանդիպման պահանջով բողոքի ակցիա են անում Կառավարության շենքի մոտ

Զոհվածների ծնողները նշում են, որ բազմաթիվ հարցեր ունեն Փաշինյանին և Պապիկյանին, քանի որ համաձայն չեն պաշտոնական վարկածին, ըստ որի՝ 15 զինվորի կյանք խլած հրդեհը բռնկվել է վառարանը բենզինով վառած կապիտանի անզգուշության հետևանքով։ Նրանք կարծում են, որ տղաները մահացած են եղել  նախքան հրդեհը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ