Անդրադառնալով Շուշիի անկմանը՝ հունիսի 20-ին քննիչ հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանն ասում է․ «Նոյեմբերի 7-ի կեսօրին գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն ինձ զեկուցեց Շուշիի անկման մասին։ Իմ բոլոր խոսակցություններում, հրահանգներում, հրամաններում, խորհրդակցություններում ասել էի, որ Շուշին պետք է պահվի և ստացել էի հավաստացում, որ կպահվի։ Շուշիի անկման լուրը լելով՝ առաջին արձգաանքնս պահանջն էր՝ կատարել ինչ խոստացել եք, այսինքն՝ պահեք Շուշին»։
Ուշագրավ է, որ Նիկոլ Փաշինյանը ասում է, թե նոյեմբերի 7-ին իրեն զեկուցվել է Շուշիի անկման մասին, այնինչ նոյեմբերի 9-ին նա գրում էր իր ֆեյսբուքյան էջում, թե Շուշիի համար մարտերը շարունակվում են։
Սակայն այստեղ ուշագրավ է մեկ այլ դրվագ․ Փաշինյանն ասում է, թե տվել է հանձնարարականներ, հրամաններ, այնինչ մեկ այլ պարագայում՝ 2021 թվականի ապրիլի 14-ին, ԱԺ-ում խոսելով պատերազմի և օպերացիաներից մեկի մասին, մասին ասում էր, թե ինքը ընդամենը մոդերատոր է եղել և խոսակցությունների մի հատվածին է ներկա եղել․ անգամ սեփական կարծիք չի հայտնել։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը