21 04 2023

Հանուն ձեր էրեխեքի, որ վաղն էլ դուք մեր նման էստեղ չհայտնվեք, միացեք մեզ․ հրդեհից զոհված զինծառայողի մայր



 

Ազատ գյուղի զինվորական կացարանում հունվարի 19-ին բռնկված ողբերգական հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների ծնողները,  Նիկոլ Փաշինյանի և Սուրեն Պապիկյանի հետ հանդիպման պահանջով բողոքի ակցիա են անում Կառավարության շենքի մոտ

Զոհվածների ծնողները նշում են, որ բազմաթիվ հարցեր ունեն Փաշինյանին և Պապիկյանին, քանի որ համաձայն չեն պաշտոնական վարկածին, ըստ որի՝ 15 զինվորի կյանք խլած հրդեհը բռնկվել է վառարանը բենզինով վառած կապիտանի անզգուշության հետևանքով։ Նրանք կարծում են, որ տղաները մահացած են եղել  նախքան հրդեհը։

«Ներողություն ենք խնդրում մեր քաղաքացիներին անհարմարություն պատճառելու համար, բայց պայքարի այլ ձև չի մնացել․ խնդրում ենք քաղաքացիներին միանալ մեր պայքարին»,- ասաց զոհված Գագիկ Բարսեղյանի հայրը՝ Արման Բարսեղյանը։

Զոհված զինծառայողներից մեկի մայրն էլ կոչ անելով բոլոր քաղաքացիներին ասաց․ «Հանուն ձեր էրեխեքի, որ վաղն էլ դուք  մեր նման էստեղ չհայտնվեք, միացեք մեզ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ