11 04 2023

Պատերազմից հետո կորցրել են ամեն ինչ․ մանամասներ՝ Փաշինյանի ուղղությամբ զոնտիկ նետած կնոջից․News.am

Պատերազմից հետո կորցրել են ամեն ինչ․ մանամասներ՝ Փաշինյանի ուղղությամբ զոնտիկ նետած կնոջից․News.am

News.am-ը գրում է․

«47-ամյա կինը, որին նախօրեին իրավապահները ձերբակալել էին Վայոց Ձոր կատարած այցելության ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ անձրեւանոց նետելու կասկածանքով, բազմազավակ մայր է. 7 երեխա ունի:

Տիկին Նարինեի հետ մեզ չհաջողվեց խոսել, նրա համագյուղացիները պատմեցին, որ ընտանիքը Մալիշկա է տեղափոխվել Քաշաթաղի շրջանից։ 2000–ականներին նրանց ընտանիքը վերաբնակեցվել է Քարեգահ համայնքում, 44–օրյա պատերազմից հետո կորցրել են ամեն ինչ՝ տունը, դժվարությամբ ստեղծած սեփական բիզնեսը։ Բերձորը՝ ադրբեջանական վերահոսկողության տակ անցնելուց օրեր առաջ, նրանք տեղափոխվել են Վայոց Ձորի Մալիշկա գյուղ, որտեղ վարձով են բնակվում եւ դեռեւս չեն լուծել իրենց բնակարանի հարցը։

Մեզ հետ զրուցած գյուղացիներն ասացին՝ իրենք անձամբ չեն տեսել, ինչպես է տիկին Նարինեն նետել անձրեւանոցը։ Նրանց կարծիքով, եթե անգամ Նարինեն այդպիսի բան է արել, ապա ոչ թե իր անձնական խնդրից ելնելով, այլ պատերազմի հետեւանքների, մարդկային եւ տարածքային կորուստների պատճառով Հայաստանի գործող իշխանություններից ունեցած դժգոհությունը ցույց տալու համար։

Նրանք նաեւ ասացին, որ նախօրեին կառավարության հրապարակած տեսանյութում երեւացող տղամարդը, որը Փաշինյանին կոչ էր անում «ոտքի հանել ժողովրդին», Նարինեի ամուսինն է։

Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 11-ին, Մալիշկա գյուղում, ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության,  47-ամյա կինը, չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջներին, փորձել է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ բռնություն գործադրել՝ իր մոտ գտնվող անձրեւանոցը նետելով նրա ուղղությամբ։

Նշենք, որ 47-ամյա կինը ձերբակալվել էր, ապա ազատ արձակվել։ Դեպքի առթիվ  ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում ՀՀ ՔՕ 44-452-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը) նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նիկոլ Փաշինյանն այդ վարույթով առայժմ որեւէ կարգավիճակ չունի»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ