22 08 2023

Չեմ փոշմանել, պիտի գլխին կպած լիներ. Փաշինյանի ուղղությամբ անձրանոց նետած կին

Չեմ փոշմանել, պիտի գլխին կպած լիներ. Փաշինյանի ուղղությամբ անձրանոց նետած կին

Panorama.am-ը գրում է.

«120 հազար հայ սովի է  մատնված այսօր։ Ես իմ մասին մի վայրկյան անգամ մտածելու ոչ մի բան չունեմ։ Դատում են, թող դատեն»,-Panorama.am-ի հետ զրույցում ասում է Մալիշկա գյուղում Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետած Նարինե  Ասատրյանը։

Հիշեցնենք, որ տիկին Նարինեն մինչ արցախյան երրորդ պատերազմն ապրել է Քաշաթաղի շրջանի  Քարեգա գյուղում։ Մոտ երեք տարի մասնակցել է Արցախի տարբեր շրջանների ականազերծման աշխատանքներին։ Մահացած դաշտերին կյանք պարգևող կնոջ մասին գրել է նաև միջազգային մամուլը։

«Նարինեն Լաչինի շրջանում աշխատող կին ականազերծողներից է։ Նա յոթ երեխա ունի, և քանի որ ապրում է մոտակայքում, աշխատանքից հետո ամեն գիշեր կարողանում է տուն վերադառնալ»,-գրել է «Ալ Ջազիրան»։

Հիմա Նարինեի ընտանիքը բնակություն է հաստատել Վայոց Ձորում։ Ասում է՝ ամեն անգամ մի կտոր հաց ուտելուց մեղավորության զգացում է ունենում, արցախցի կանայք երեխաներին հաց չունեն տալու։

«120 հազար հայի, ազգիս ծնկի է բերելու թշնամու առաջ։ Ու էսքանից հետո ես պետք է զղջա՞մ։ Զղջալու բան չունեմ մի վայրկյան։ Ես ամեն անգամ հաց ուտելուց ասում եմ՝ մենք հաց ենք ուտում, ընդեղ ժողովուրդը սովի է մատնված։ Ուղղակի գժվելու է։ Էն խեղճ կինը չի կարողանում դստեր աճյունը հասցնի Ստեփանակերտ։ Մի խոսքով, չգիտեմ, որը ասեմ, որը թողնեմ։ Այնտեղ վարչապետ գոյություն չունի։ Ինքը շիզոֆրենիկ, գժի մեկն է։ Ես նրան ատելով ատում եմ։ Քանի ինքն է՝ ոչ մի լավ բան չսպասեք»,-բարկանում է տուն-տեղ, աշխատանք, հայրենիք կորցրած կինը։

Երբ Դատարանում իրեն խոսքի իրավունք տրվի, տիկին Նարինեն արդեն գիտի ասելիքը. «Քիչ եմ արել, չեմ փոշմանել, պիտի գլխին կպած լիներ, ուշքն էլ՝ գնացած, ընկած լիներ, պիտի սատկեր»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ