NEWS.am-ը գրում է․ Վայոց Ձոր կատարած այցելության ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ անձրեւանոց նետած կինը Բերձորից տեղահանված է։
NEWS.am-ին Մալիշկայի գյուղապետ Գարիկ Նազարյանն ասաց, որ կինն իրենց գյուղում վարձով է ապրում։
«Մալիշկան մեծ գյուղ է, Բերձորից շատ ընտանիքներ են ապրում, ես չեմ կարող ասել, թե ով է եղել»,- ասաց գյուղապետը։
Նա պատմեց, որ այցի ընթացքում նա եղել է Փաշինյանի կողքին, եւ այդ միջադեպը չի նկատել։
Նշենք, որ Փաշինյանի ուղղությամբ անձրեւանոց նետած կինը բերման է ենթարկվել։ Այժմ քննարկվում է դեպքի առթիվ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը