04 07 2024

Երբեք չեմ փոշմանի, դեռ քիչ եմ արել. Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետած կին․ 168.am

Երբեք չեմ փոշմանի, դեռ քիչ եմ արել. Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետած կին․ 168.am

Նախորդ տարի Վայոց ձորում Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետած կնոջ՝ Նարինե Ասատրյանի վերաբերյալ դատարանը մոտ երկու ամիս առաջ է վճիռ կայացրել։ Ըստ այդմ, Նարինե Ասատրյանը մեղավոր է ճանաչվել, նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 2 տարի ժամկետով: Սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվի, կսահմանվի փորձաշրջան` 2 տարի ժամկետով:

«168»-ի հետ զրույցում Նարինե Ասատրյանն ասաց՝ դատարանն ինչ որոշում կայացրել է, հօգուտ Նիկոլ Փաշինյանի է եղել։ «Ես ինչ պատմել եմ, նույնիսկ իմ պատմածների մեջ չկա Նիկոլ Փաշինյանի անունը, նրա անունը հանել են։ Ես իրենց հանցագործության մասին տեղեկատվություն եմ տվել, ասել եմ, որ ադրբեջանցիներն ասում են՝ Նիկոլ Փաշինյանը բռնաբարել է ձեր բանակը, նրանք ինձ են ուղարկել մեր տղաների մորթված նկարները։ Սրանից ավելին էլ ի՞նչ պետք է ասեի, որ իրենք ուշադրություն դարձնեին»,- նշել է Նարինե Ասատրյանը։


Նրա գնահատմամբ, դատարանի նման որոշումն իրեն լռեցնելու, չեզոքացնելու համար է արվել։ «Ես նախկինում էլ եմ ասել, հիմա էլ եմ ասում՝ չեմ փոշմանել իմ արարքի համար։ Այո, ես անձրևանոցն անհայտ ուղղությամբ չեմ ուղարկել, հենց իր ուղղությամբ եմ ուղարկել, երբեք չեմ փոշմանի, շատ լավ եմ արել, քիչ եմ արել։ Նիկոլ Փաշինյանը թուրք է, ոչ թե թշնամի, այլ բան չեմ կարող ասել»,- եզրափակել է Նարինե Ասատրյանը։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ