15 03 2023

Եռամսյա հավաքները տեղի են ունեցել քաղաքական նպատակահարմարություններով․ Գեղամ Մանուկյան



ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում  նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացնում էր «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցի պաշտպանության հատվածը:

Խոսելով համակարգայի խնդիրներից և խոսքն ուղղելով Պապիկյանին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց․ «Պետք է արմատախիլ արվի ցանկացած ոլորտում ցանակացած դավաճանական դրսևորում՝ ԶՈՒ-երից մինչև ԱԺ, թշնամու հետ համագործակցողը դավաճան է, կրկնում եմ՝  Արցախն ուրացողը դավաճան է «,-ասաց պատգամավորը՝ նշելով․ « 2022 թվականի եռամսյա հավաքները տեղի են ունեցել քաղաքական նպատակահարմարություններով , ընդդիմադիր -ոչ ընդդիմադիր լինելով , նույնիսկ հասել էին այնտեղ,որ ընդդիմադիր պատգամավորի օգնականին եռամսյա հավաքների էին տարել , հետո հիշել էին որոշան մասին, որ պատգամավորների օգնականներին չեն տանում հավաքների»,-ասաց պատգամավորը։

Մանրամսն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ