03 03 2023

Թատրոնների ֆինանսավորման նոր մոդելը կարող է հանգեցնել պրոֆեսիոնալ թատրոնի վերացմանը․ պատգամավոր

Թատրոնների ֆինանսավորման նոր մոդելը կարող է հանգեցնել պրոֆեսիոնալ թատրոնի վերացմանը․ պատգամավոր

Գառնիկ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Թատերական գործիչներ, դերասաններ ահազանգում են, որ թատրոնների ֆինանսավորման նոր մոդելը կարող է հանգեցնել պրոֆեսիոնալ թատրոնի վերացմանը։
Օրերս ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը թատրոնների տնօրենների հետ հանդիպման ընթացքում քննարկել է մշակութային հաստատությունների ստեղծագործական անձնակազմի վարձատրության նոր սկզբունքը, որի համաձայն՝ հաստիքային տրամաբանությունից անցում է կատարվում ելույթավճարների տրամաբանության։
Մեզ հետ կապ հաստատած դերասանները նշեցին, որ նման քաղաքականությունը հղի է բազմաթիվ վտանգներով։
Մասնավորապես՝
 Վերանալու է խաղացանկային թատրոնը, կրճատվելու են բազմաթիվ հաստիքներ։
 Աշխատանքից ազատվելու են ՀՀ ժողովրդական արտիստի կոչում ստացած մեծավաստակ դերասաններ։
Դերասանների միջև մրցակցությունը կարող է հանգեցնել անառողջ մթնոլորտի, նպաստել «ԽԾԲ»-ի միջոցով դերեր տրամադրելուն։
 Միայն ելույթավճարից կախված լինելը կարող է հանգեցնել ֆինանսական դժվարությունների, ինչի արդյունքում, շատ դերասաններ ստիպված կլինեն հեռանալ թատրոնից կամ արտագաղթել։
Այսպիսով, այն հիմնավորումները, թե ելույթավճարների շնորհիվ թատրոնի աշխատակիցները ավելի մոտիվացված կաշխատեն, և որ սա մասնագիտական զարգացման հավելյալ խթան կհանդիսանա, մեղմ ասած, համոզիչ չեն։
Հայկական թատրոնը, որ հունական թատրոնների հետ միասին աշխարհի ամենահին թատրոնների շարքին է դասվում, կարող է վտանգվել նման որոշումների արդյունքում։
Դիտավորությա՞ն, թե՞ տգիտության հետևանք է այս ամենը։
Մանավանդ, երբ նկատվում է միտում՝ խաղացանկից ազգային թեմատիկայով գործերը հանելու։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ