Yerevan.Today-ը հարցում էր ուղարկել ՀՀ վիճակագրական կոմիտե՝ պարզելու համար, թե մինչ հեղափոխությունը և հեղափոխությունից հետո քա՞նի նորածնի է Հայաստանում տրվել Նիկոլ անունը։ Պարզվում է՝ այդ անունը Հայաստանում ամենաշատը դրվել էհեղափոխական՝ 2018 թվականին։
Այսպես, եթե 2018-ին Նիկոլ անունը նորածիններին տրվել է 13 անգամ, ապա 2022-ին՝ ընդամենը 2։
Նիկոլ անվանակոչված նորածինների թվաքանակը հետևյալն է․
Հիշեցնենք, որ 2018 թվականի հեղափոխության ընթացքում և հետո սկսեցին արտադրվել Նիկոլ Փաշինյանի դեմքով օղի, մայկաներ, գլխարկ, անգամ՝ մոմեր, որոշներն էլ երեխաներին անվանակոչեցին ի պատիվ Նիկոլ Փաշինյանի։ Բայց դա՝ միայն 2018-ին։
Հատկապես 2020 թվականի պատերազմից ու կապիտուլյացիայից հետո Նիկոլ Փաշինյանին հրապարակավ աջակցելը դարձավ ամաչելու պատճառ։ ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանն անգամ առաջարկում էր հավաքել Փաշինյանի պատկերով և «դուխով» գրությամբ բոլոր իրերը և թափել աղբամանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը