01 02 2023

Իբր ամբողջ Հայաստանում ամեն ինչն իդեալական էր, մնացել էր մենակ Մալաթիայի շուկա՞ն, որն ամեն ինչով ապահով է․ աշխատակից



«Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցներն այսօր՝ փետրվարի 1-ին հավաքվել են տոնավաճառի տարածքում և  բողոքի ակցիա են իրականացնում. նրանք բողոքում են՝ տոնավաճառը փակելու որոշման դեմ: 

«Անձամբ ես, 30 տարի, մազերս էս շուկայում եմ սպիտակեցրել , բոլորից էլ գոհ ենք, բայց թող մեզ չզրկեն մեր հանապազորյա հացից , հնարավոր չի էսպես․․․ Ապրանքս նոր եմ վարկերով բերել, վարկերը ո՞նց ենք փակելու, կգան տանից կհանեն ․ իբր ամբողջ Հայաստանում ամեն ինչն իդեալական էր, մնացել էր մենակ Մալաթիայի շուկա՞ն, որն ամեն ինչով ապահով է»,-ասաց շուկայի աշխատակցուհին։

Հիշեցնենք, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ «Ռաֆայել-Տաթև» ընտանեկան տոնավաճառը, որը բոլորին հայտնի է որպես «Մալաթիա» տոնավաճառ, այսօրվանից՝ փետրվարի 1-ից փակվում է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ