«Իրավունք» թերթը գրում է. «Կառավարության որոշմամբ` «Կոշ» եւ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկները կդադարեցնեն իրենց գործունեությունը հունվարի 1-ից: Ըստ ՀՀ արդարադատության նախարարության` «Հրազդան» ՔԿՀ-ի մասով որոշման վերջնարդյունքը կհանգեցնի շուրջ 500 մլն դրամի խնայողության` փուլային սկզբունքով` հաշվի առնելով կադրերի ռեզերվում գտնվելու ժամանակահատվածի համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների առկայության անհրաժեշտությունը:
Իսկ «Կոշի» գործունեության դադարեցման հետեւանքով հնարավոր է դառնում լուծել այլ ՔԿՀ-ների կադրային խնդիրները, ինչպես նաեւ շուրջ 50 հաստիքով համալրել Պրոբացիայի ծառայության կադրային ռեսուրսը: Սակայն, «Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն, «Կոշ» եւ «Հրազդան» ՔԿՀ-ների աշխատակիցները հայտնվել են անելանելի իրավիճակում: Վերջիններիս ասվել է, թե հունվարի 1-ից մոտ չորս ամիս մնալու են գործազուրկ, իսկ հետո կտեղավորեն նրանց աշխատանքի:
Իսկ թե այդ ամիսներին ինչպես են գոյատեւելու, կամ ով է վճարելու նրանց կոմունալ վարձերն ու ապառիկները, որեւէ մեկին, կարծես, չի հուզում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը