«Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցներն այսօր՝ փետրվարի 1-ին հավաքվել են տոնավաճառի տարածքում և բողոքի ակցիա են իրականացնում. նրանք բողոքում են՝ տոնավաճառը փակելու որոշման դեմ:
«Էս մեր ստեղծած, զրոյից ստեղծած մեր շուկան ա , մեր երկիրն ա , մենք չենք գնալու, եթե գնացող կա , դա՝ իրենք են։ Էս հրաման տվողը թող հենց հիմա գա մեզ պատասխանի, խի՞ ա չորով դրել ասում՝ շուկան չենք բացելու»,-ասաց Մալաթիա տոնավաճառի աշխատակիցը՝ արտահայտելով իր վրդովմունքը։
Հիշեցնենք, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ «Ռաֆայել-Տաթև» ընտանեկան տոնավաճառը, որը բոլորին հայտնի է որպես «Մալաթիա» տոնավաճառ, այսօրվանից՝ փետրվարի 1-ից փակվում է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը