«Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցներն այսօր՝ փետրվարի 1-ին հավաքվել են տոնավաճառի տարածքում և բողոքի ակցիա են իրականացնում. նրանք բողոքում են՝ տոնավաճառը փակելու որոշման դեմ:
«Սուրմալուն պաժառ չէր, Սուրմալուն պայթեցրել են մտադրված․ ես ոչ ոքի վիավորած չկամ, բայց վարչապետն այսօր հայաթափություն ա իրականացնում և, բառի բուն իմաստով, արագցնում է հայաթափման ծրագիրը ։ Սա համազգային շարժում ա, համազգային էլ կմիանանք»,-ասաց «Սուրմալու» տոնավաճառի աշխատակիցը,ով ժամանակին աշխատելով Մալաթիա տոնավաճառում, այսօր միացել էր Մալաթիա շուկայի աշխատակիցների բողոքին։
Հիշեցնենք, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ «Ռաֆայել-Տաթև» ընտանեկան տոնավաճառը, որը բոլորին հայտնի է որպես «Մալաթիա» տոնավաճառ, այսօրվանից՝ փետրվարի 1-ից փակվում է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը