12 12 2022

Ատելության խոսք՝ հեյթ սփիչի, մտագրոհ՝ բրեյնսթորմինգի փոխարեն. Լեզվի կոմիտեի հորդորակը

Ատելության խոսք՝ հեյթ սփիչի, մտագրոհ՝ բրեյնսթորմինգի փոխարեն. Լեզվի կոմիտեի հորդորակը

Լեզվի կոմիտեի հրապարակած  երեսունից ավելի հորդորակներում ամփոփված են օտար բառերի շուրջ հազար հայերեն համարժեքներ։ Այս ցանկով լրանում է առաջին 1000-յակը։ Էլեկտրոնային այս բառացանկը հասանելի է համացանցից օգտվողներին։ Համակարգը հնարավորություն է տալիս հեշտությամբ որոնել ցանկալի բառը (լեզվիկոմիտե.հայ/օտար-բառեր/)։

Ուրախ ենք, որ օտար բառերի հայերեն համարժեքները ներկայացնելու նախաձեռնությունը օգտակար է եղել և շարունակում է լինել շատերի ուղեկիցը խոսքը օտար բառերից մաքրելու ճանապարհին։

Հուսով ենք, որ գիտական, պաշտոնական, մասնագիտական, առօրյա այս բառերի հայերեն համարժեքները կամրակայվեն մեր գրավոր և բանավոր խոսքում։

անլիմիթ(իդ) – անսահմանափակ, անսահման

անմյութ – ձայնը միացնել

բեյզիք – 1․ հիմնական 2․ տարրական

բեյքըրի – հացի / թխվածքի փուռ, խանութ

բրեյնսթորմինգ – մտագրոհ

դենացիոնալիզացիա – ապազգայնացում

դիվայս – սարք, հարմարանք

լիրիկա – քնարերգություն

հեյթ սփիչ – ատելության խոսք

մյութ – ձայնը անջատել

սքիլ – հմտություն

սքիփ – բաց թողնել

վեստերնիզացիա – արևմտականացում

վեստիբյուլ – նախասրահ, սպասասրահ, ճեմասրահ

ֆոտո – լուսանկար (նկար

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ