05 05 2020

Լեզվի կոմիտեում ակնհայտ կոռուպցիոն սկանդալը շարունակվում է. Yerkir.am

Լեզվի կոմիտեում ակնհայտ կոռուպցիոն սկանդալը շարունակվում է. Yerkir.am

Yerkir.am-ը գրում է. Օրերս անդրադարձել էինք Փաշինյանի օրոք ԿԳՄՍՆ-ում ստացված պարգևավճարների խնդրին՝ տեղեկացնելով, որ 09.05.2018 թվականից մինչև 31.12.2019 թվականը, այդ թվում՝ մինչև վերակազմավորումը (20 ամիսների համար), ԿԳՄՍՆ-ում վճարված պարգևավճարների հանրագումարային թիվը կազմում է 629.096.254 դրամ կամ շուրջ $ 1.318.000:  

Հոդվածում անդրադարձել էինք նաև վերջերս աղմուկ հանած մի խնդրի՝ փաստելով, որ ԿԳՄՍՆ ենթակայության տակ գտնվող Լեզվի կոմիտեի աշխատակիցները 2019 թ. դեկտեմբերի 17-ին, 2020 թ. հունվարի 10-ին և փետրվարի 6-ին (վերջինը՝ բաց նամակ) նամակներով դիմել էին վարչապետին՝ բարձրաձայնելով, որ իրենք պարգևավճար չեն ստացել ո՛չ երրորդ, ո՛չ չորրորդ եռամսյակներում, չեն ստացել նաև «տասներեքերորդ» աշխատավարձ և այլն։ Նշել էինք նաև, որ Yerkir.am-ի նամակին ի պատասխան՝ ԿԳՄՍՆ-ից գրավոր հայտնել են (պատասխանը կցվում է), որ Լեզվի կոմիտեին հատկացվող՝ «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածով 2019 թ. տարեկան գումարը կազմել է 13274.5 հազար դրամ, իսկ «Քաղաքացիական դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում» հոդվածով տարեկան 2019 թ. տարեկան գումարը կազմել է 5679.0 հազար դրամ։ 

Մինչ բուն խնդրին անդրադառնալը՝ փաստենք, որ Լեզվի կոմիտեի աշխատակիցների վեճը վերաբերում է վերոհիշյալ «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածով 2019 թ. համար նախատեսված 13 մլն 274.5 հազար դրամ գումարին, որը, ինչպես պնդում են նրանք, ստացել են խիստ մասնակիորեն՝ միայն առաջին և, մասամբ, երկրորդ եռամսյակների համար։ 

Լեզվի կոմիտեի աշխատակիցների հետ մեր զրույցում ի հայտ բերեցինք աննախադեպ փաստեր և երևույթներ։ Մեծ է մեր հարգանքը կոմիտեի նախագահ պարոն Գյուրջինյանի գիտական վաստակի հանդեպ, և, կարծում ենք, այս հրապարակումը լավագույն առիթը կարող է հանդիսանալ, որպեսզի լեզվաբանը հանդես գա այս ամենի վերաբերյալ հրապարակային պարզաբանումներով։   

Լեզվի կոմիտեի աշխատակիցները 2020 թ. փետրվարի 24-ին ևս մեկ նամակ են հղել ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին (պատճենը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմ)՝ լրացուցիչ կերպով փորձելով ճշտել, թե «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» տողի փոփոխություն կամ նշված 13 մլն 274.5 հազար դրամ գումարի վերաբաշխում կատարվե՞լ է արդյոք և, եթե կատարվել է, ապա ու՞ր են ուղղվել և ի՞նչ նպատակով են ծախսվել այդ միջոցները։ 

Ֆինանսների փոխնախարար Կարեն Բրուտյանի պատասխանն (կցվում է) առավել քան հստակ է և, կարելի է ասել, տալիս է այն բոլոր հարցերի պատասխանները, որոնք տեղ էին գտել Լեզվի կոմիտեի աշխատակիցների՝ վարչապետին ուղղված նախորդ 3 նամակներում. համապատասխան հոդվածով նախատեսված 13 մլն 274.5 հազար դրամի գծով բյուջետային տարվա ընթացքում որևէ վերաբաշխումներ կամ փոփոխություններ չեն եղել։ 

Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ