30 11 2023

Սիրանուշ Դվոյանը նշանակվել է լեզվի կոմիտեի նախագահ

Սիրանուշ Դվոյանը նշանակվել է լեզվի կոմիտեի նախագահ

Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Սիրանուշ Դվոյանը նշանակվել է լեզվի կոմիտեի նախագահ։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Սիրանուշ Դվոյանին նշանակել Լեզվի կոմիտեի նախագահ»,- ասված է որոշման մեջ։

2001 թվականին Երևանի պետական համալսարանում պաշտպանել է Ֆրանսահայ բանաստեղծությունը 1920-1960-ական թթ. թեմայով թեկնածուական ատենախոսությունը: Ժամանակակից սփյուռքահայ և արևմտահայ մի շարք հեղինակների (Գրիգոր Պըլտեան, Մարկ Նշանեան, Եղիա Տէմիրճիպաշեան) հատորների խմբագիրն ու կազմողն է: Հեղինակ է մոտ երկու տասնյակ գիտական հոդվածների` տպագրված հայալեզու և միջազգային մամուլում ու հանդեսներում: Հեղինակն է Տեքստի ընթերցում մենագրության (Ակտուալ արվեստ, Եր., 2013):

Հիշեցնենք, որ մարտի 15-ին ԿԳՄՍ նախարարի որոշմամբ լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը նշանակվել էր Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի պաշտոնակատար: 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ