28 02 2019

40 օտար բառերի հայերեն համարժեք տարբերակները

40 օտար բառերի հայերեն համարժեք տարբերակները

Լեզվի կոմիտեն ներկայացնում է օտարաբանությունների և նրանց հայերեն համարժեքների նոր ցանկ։ Այս բառացանկով ոչ թե նորաստեղծ բառեր են առաջարկում, այլ հիշեցնում են եղած, երբեմն էլ հին, սակայն ոչ միշտ գործածվող հայերեն բառերի մասին: Ներկայացվող բառերը, անշուշտ, շատերին ծանոթ են, սակայն ոմանց համար անհայտ են ու նոր:   

խոսելիս և գրելիս աչքի առաջ ունենալ օտար բառերի հայերեն հետևյալ համարժեքները.

  1. ալտերնատիվ - 1. այլընտրանքային, 2. այլընտրանք
  2. անեսթեզիա – անզգայություն, անզգայացում
  3. ասիստենտ – ընթերակա, օգնական
  4. ասոցիացիա – ընկերակցություն, ընկերություն, միություն
  5. ասպեկտ – հայեցակետ, տեսանկյուն, դիտանկյուն
  6. բանդա – հանցախումբ, ավազակախումբ
  7. բուտիկ – կրպակ
  8. գարնիր – խավարտ
  9. գլադիոլուս – թրաշուշան
  10. դեկլարացիա - հայտարարագիր, հռչակագիր, հայտարարություն
  11. դեպորտացիա - արտաքսում, վտարում
  12. դեսերտ – աղանդեր
  13. դետալ - 1. մանրակ, մաս, 2. մանրամասնություն, մանրամաս
  14. դիլեմա – երկընտրանք
  15. իմպլեմենտացիա – կիրարկում
  16. ինովացիա – նորարարություն, նորամուծություն
  17. լանցետ – նշտար
  18. կալա – փողաշուշան
  19. կատաստրոֆիկ - աղետալի
  20. կաֆել – հախճասալ, սալիկ
  21. կուլմինացիա - բարձրակետ, գագաթնակետ
  22. մանժետ – թեզանիք
  23. մանիակ – մոլագար
  24. մարիոնետ - խաղատիկնիկ, խամաճիկ
  25. մեսիջ – 1. հաղորդագրություն, 2. ուղերձ
  26. շտամպ - դրոշմ, դրոշմակնիք
  27. պատենտ – արտոնագիր
  28. պեդալ – ոտնակ
  29. պոտենցիալ - ներուժ, կարողություն
  30. պրեպարատ – պատրաստուկ
  31. պրոդուկտ – արդյունք, արտադրանք
  32. պրոդուկտիվ – արդյունավետ
  33. ռադիկալ - արմատական
  34. ռացիոնալ -  բանական, տրամաբանական
  35. ռուբին – սուտակ
  36. վակցինա – պատվաստանյութ
  37. տելեպատիա – հեռազգայություն, հեռազգացություն
  38. տենդենց – միտում
  39. տոտալ – ամբողջական, համապարփակ, համընդգրկուն
  40. ֆենոմենալ – բացառիկ, արտասովոր, արտակարգ

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ