15 11 2022

Փաստաբանը հորդորում է չթիրախավորել Պեմզաշենի սպանություններում մեղադրվողների պաշտպաններին

Փաստաբանը հորդորում է չթիրախավորել Պեմզաշենի սպանություններում մեղադրվողների պաշտպաններին

Փաստաբան Մարինե Ֆարմանյանը գրում է․

Հարգելի ընկերներ, բոլորիս ցնցել է Պեմզաշենի սահմռկելի սպանությունների դեպքը: Հասարակության ցասումին և ենթադրյալ ոճրագործներին քառատելու մեծ ցանկությանը զուգահեռ քրեական դատավարություն է սկսվել: Եվ շատ մեծ է հավանականությունը, որ պաշպանության կողմում կներգրավվեն հանրային պաշտպաններ: Ինչպես գիտեք, հանրային պաշտպանները չեն կարող ընտրել իրենց պաշտպանյալներին և նրանք գործը ստանձնում են ոչ միայն իրենց աշխատանքային պայմանագրով, այլև՝ փաստաբանի առաքելությամբ և երդումով, և փաստաբանը երբեք չի կարող նույնացվել իր վստահորդի հետ: Եթե չեք պատկերացնում, թե ի՞նչ են վերջին երկու՝ ֆունդամենտալ իրողությունները, ապա իմ՝ 20 տարվա սովորածը չեմ պատմելու, ուղղակի նախապես զգուշացնում եմ. իմ հարթակում որևէ մեկին տեսա հանրային պաշտպանին կամ փաստաբանին թիրախավորելուց կամ վիրավորելուց, ինձանից չնեղանաք...

Դրա փոխարեն աշխատեք ձեզ մոտ որոշակի իրավագիտակցություն զարգացնել

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ