03 10 2022

Ու չկա մեկը, որ հարցնի՝ Տղերք բա որտե՞ղ էին և որտե՞ղ են այն հարյուրավոր գեներալները. Կարեն Քոչարյան

Ու չկա մեկը, որ հարցնի՝ Տղերք բա որտե՞ղ էին և որտե՞ղ են այն հարյուրավոր գեներալները. Կարեն Քոչարյան

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը գրում է.

Մեկ շնչի հաշվով Հայաստանն ամենագեներալաշատ պետությունն էր: Այսօր շատերը բողոքում են հպարտ և դուխով» ղզիկներից, որոնք քանդեցին բանակը, երկրի անվտանգությունն ու պետությունը: Ու չկա մեկը, որ հարցնի,«Տղերք բա որտե՞ղ էին և որտե՞ղ են այն հարյուրավոր (կամ մի գուցե հազարավոր) գեներալները, էլ չեմ խոսում տասնյակ հազարավոր գնդապետերից, փոխգնդապետերից, մայորներից և այդպես շարունակ, երբ ինչ-որ փնթի, բոմժ և սորոսածին փսլնքոտների մի խմբակ քայքայում էր մի ողջ բանակ»: Դուք կարող եք ասել, որ զգուշացնում էիք մեզ: Տղերք, ձեզ գեներալի կոչում, մեդալ, աշխատավարձ տվել են ոչ թե զգուշացնելու, այլ արհավիրքը կանխելու ... կամ, վատագույն դեպքում, իրավիճակը շտկելու համար, ոչ թե լրագրողի, վերլուծաբանի կամ բլոգերի նման սոցիալական ցանցերում սրա-նրա վրա մուննաթ գալու համար:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ