20 09 2022

Հայաստանում ձևավորված է քաղաքական մեծամասնության դիկտատուրա․ ՀՀ նախկին ՄԻՊ



«Հայաստանում ձևավորված է քաղաքական մեծամասնության դիկտատուրա, որովհետև ամեն ինչ կենտրոնացած է մեկ կուսակցության ձեռքում։  Այդ կուսակցության շահերին է ծառայեցվում պետության բոլոր ռեսուրսնրը , և նույն կուսակցությունն անընդհատ ներթափանցում է պետական ապարատի մեջ»,-այս մասին  լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը՝ ընդգծելով․  « Նայե՛ք  կառավարության  ղեկավարի  դերն ու խորհրդարանական վերահսկողությունը,  դուք կարո՞ղ եք ասել, որ Հայաստանում կա խորհրդարանական վերահսկողություն։ Դուք լսած կա՞ք, որ կառավարող խմբակցության մեկ անդամ  քննադատի կառավարությանը։ Կառավարության ղեկավարը  պատգամավորներին վերաբերվում է՝ որպես իր աշխատողերի»,-ասաց Արման Թաթոյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ