«Այդ մոտեցումը համարում եմ կոպիտ սխալ»,-նման կերպ արձագանքեց ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը՝ ասուլիսի ժամանակ տրված հարցին, թե ինչպես է վերաբերվում գործարար Ռուբեն Վարդանյանի հետևյալ հայտարարությանը․ «Պետք չէ պատերազմի ժամանակ հանրահավաքներով վտանգել սեփական երկրի իշխանությունների լեգիտիմությունը»:
« Ի՞նչ է նշանակում պատեազմի ժամանակ, ամեն օր մենք պատերազմի մեջ ենք , 44-օրյա պատերազմից հետո մեք գտնվում ենք անընդհատ պատերազմական վիճակի մեջ ։ Պատերազմ նշանակում է միայն լայնածավալ հարձակու՞մ։ Եթե ադրբեջանական զինծառայողները երկրի իշխանության հովանավորությամբ գալիս մտնում են քո երկրի տարածք, մարդկանց խոշտանգում են, վտարում են իրենց տներից , ունեզրկում են, գողություններ են անում , բա չեղա՞վ պատերազմ, պատերազմը ո՞նց է լինում էլ․ այդ մոտեցումը համարում, եմ կոպիտ սխալ»,-ասաց Արման Թաթոյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը