24 03 2022

Քաղաքական մեծամասնությունը ծիծաղելի պատճառաբանություններով մերժեց մեր նախաձեռնությունը․ Իշխան Սաղաթելյան



 «Ընդդիմությունը երկու կարևոր նախաձեռնությամբ էր հանդես եկել, որոնք տապալվեցին քաղաքական մեծամասնության կողմից»,-այս մասին  խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։  

Ամփոփելով  խմբակցության քառօրյա աշխատանքը, բանախոսն անդրադարձավ 2 օրենսդրական նախաձեռնություններին։  Առաջինն վերաբերվում էր «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Աղվան Վարդանյանի, Արամ Վարդևանյանի և Իշխան Սաղաթելյանի օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում էր Հայաստանի անձեռնամխելությունը և ինքնիշխանությունը կասկածի տակ դնող պաշտոնյաները ենթարկվեն քրեական հետապնդման.

«Քաղաքական մեծամասնությունը ծիծաղելի պատճառաբանություններով մերժեց մեր նախաձեռնությունը՝ այն ներկայացնելով քաղաքական շահերից չբխող նախաձեռնություն, փորձեց հակադարձել, որ սա դեմ է խոսքի ազատությանը և անհասկանալի պատճառներով մերժեց այս կարևոր նախաձեռնությունը: Նախաձեռնության համար հիմք էր հանդիսացել այն, որ այս ժամանակահատվածում խորհրդարանական և կառավարության որոշ ներկայացուցիչներ հրապարկավ կասկածի տակ էին դնում Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Երկրորդ կարևոր նախաձեռնությունը, որը ՔՊ-ն մերժել էր Ադրբեջանի և Թուրքիայի շարունակական ագրեսիան Հայաստանի նկատմամբ դատապարտող հայտարարություններ էր, որը ևս նախաձեռնել էր ընդդիմությունը։  Հայտարարությունով ցանկանում էինք արձանագրել այն ագրեսիան, որը գոյություն ունի Ադրբեջանի կողմից Հայաստանի և Արցախի նկատմամբ, և միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել այն քայլերի վրա, որոնք այս օրերին տեղի են ունենում Հայաստանում և Արցախում, սակայն այս հայտարարությունը ևս ՔՊ-ն տապալեց»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

 Մանրամսն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ