Ես գիտեի՝ ուր եմ գնում և գիտեի, որ բացառվում է այնտեղ ընտրությունը։ Իմ մոտ ձևակերպած խնդիր կար՝ ցույց տալու որ դուք երեսպաշտությամբ եք զբաղվում։ Ասում եին, որ մանսագետ են ուզում ընտրել և ես իմ գիտակից կյանքն եմ նվիրել դրան, գնացի մեկ անգամ ևս ապացուցելու, որ ինչպես ձեր լիդերը, այնպես էլ դուք ձեր խոսքի տերը չեք, ինչպես ձեր լիդերը թերսև դարձել է իր համար ոխերիմ թշնամի, այսինքն Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դարձել է ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի ոխերիմ թշնամին։ Այս մասին ասուլիսում ասաց քաղաքագետ Ռուբեն Հակոբյանը։
Հիշեցնենք, որ հունվարի 26-ին երբ քննարկվում էր Ռուբեն Հակոբյանին ՀՌՀ անդամ ընտրելու հարցը, վիճաբանություն է տեղի ունեցել հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանի և Ռուբեն Հակոբյանի միջև։
Հակոբյանը նշեց, որ հիասթափություն է ապրել հատկապես քաղաքական մեծամասնության երիտասարդներից:
«Այս քաղաքական մեծամասնությանը հակացուցված է գիտության, մշակույթի և ինտելեկտուալ ոլորտը»,-ասաց Հակոբյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը