16 09 2022

Գալով այստեղ, ցանկանում էինք իմանալ ի՞նչ է պատրաստվում ստորագրել Նիկոլ Փաշինյանը, որի պատճառով իրեն դավաճան կանվանեն․ Արթուր Մոսիյան



«Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունից հետո միանգամից   ժողովրդական ընդվզման մեծ ալիք բարձրացավ թե՛ Հայաստանում և թե՛ Արցախում,  և  դա հիմնական պատճառն էր նաև մեր խորհրդարանական պատվիրակության այստեղ գալը․ մենք  նաև ցանկանում  էինք իմանալ ՝  այդ ի՞նչ է պատրաստվում ստորագրել Նիկոլ Փաշինյանը, որի պատճառով իրեն դավաճան կանվանեն ։ Արցախցիները լավ գիտեն՝  նոյեմբերի 9-ի փաստաթուղը, որ ծածուկ ստորագրվեց ժողովրդի թիկունքում,  այդ դառը փորձը ունեն, որ ամեն հայտարարությունը Փաշինյանի՝  նշաձողն իջեցնելու մասին  և տարբեր հայտարարություններ, անընդհատ նման խնդիրներ է առաջացնում, որովհետև պատերազմից հետո, երբ պարտված իշխանությունը չհեռացավ, կեղծ խաղաղության օրակարգը բերվեց քաղաքական դաշտ,  պարզ էր, որ ամեն օր, ամեն ժամ զիջումներ ենք ունենում»,-այս մասին , ԱԺ-ում, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Արցախի ԱԺ ՀՅԴ  խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը։

«Ո՞նց  է պատահում, որ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցները միայն ՔՊ-ն ճիշտ է ընդունում , բայց հազարավոր մարդիկ սխալ են հասկանում․  ասում են մանիպուլացնում եք վարչապետի ասածը, բոլորն էլ գիտեն, որ ամենամեծ մանիպուլատորն ինքն է «,-ասաց Արթուր Մոսիյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ