30 10 2022

Փաստում ենք, որ պատռման ենթակա է՝ Արցախը Ադրբեջանի կազմ թողնող ցանկացած փաստաթուղթ․Արթուր Մոսիյան



«Միջազգային տարբեր դերակատարներ շրջանառում են փաստաթղթեր, որոնց հիմքում ընկած են ոչ այնքան համամարդկային իրավունքները, այլ տարբեր ուժային կենտրոնների տարածաշրջանային շահերը»,-այս մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին, Արցախի Հանրապետության ԱԺ արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը:

«ԱԺ արտահերթ նիստը և Վերածննդի հրապարակի հանրահավաքներն ունեն մեկ օրակարգ՝ արցախահայությունը պատրաստ է տեր կանգնել իր ազատ և անկախ ապրելու օրակարգին, ինչպես 30 տարի առաջ՝ արցախյան ազատագրման օրերին: Փոխվում են ժամանակները, իրողությունները, աշխարհակարգը, անփոփոխ է միայն արցախցու կամքն ու վճռականությունը տեր կանգնելու իր պատմությանը իրավունքների, եկեղեցուն, շիրիմներին, հազարավոր հայորդիների արյամբ սրբագործված հայրենիքին: 44-օրյա պատերազմից հետո մեր երկիրը նոր մարտահրավերների առջեւ է: Ադրբեջանի ղեկավարը հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիր չկա, իրենք լուծել են այն»,- նշեց Արթուր Մոսիյանը:

Արթուր Մոսիյանի խոսքով՝ միջազգային տարբեր դերակատարներ շրջանառում են փաստաթղթեր, որոնց հիմքում ընկած են ոչ այնքան համամարդկային իրավունքները, այլ տարբեր ուժային կենտրոնների տարածաշրջանային շահերը:

«Այդպիսի մի փաստաթուղթ օրերս պառվեց Հայաստանի խորհդրարանում մեր գործընկերոջ կողմից: Այո, պատտռման եւ շպրտման ենթակա է ցանկացած փաստաթուղթ, որն Արցախը կներառի Ադրբեջանի կազմում՝ անկախ այն բանից, թե ով կներկայացնի փաստաթուղթը, որովհետեւ դա պարունակում է նոր ցեղասպանության եւ Արցախի հայաթափման վտանգ: Այս ամենը թույլ չտալու ճանապարհը համախմբվելը եւ մեր իրավունքներին տեր կանգնել է: Սա երկարատեւ պայքար է: Հայ ժողովրդից ավելի լավ ոչ մեկը չգիտի խաղաղության գինը, սակայն իրական խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է հրաժարվել խաղաղության պատրանքից, թույլի կոմպլեքսներից եւ դրանք տարածող մարդկանցից»,- ասաց Արթուր Մոսիյանը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ