Արդեն 5-րդ տարին է, ինչ «Թովմասյան» միջազգային հիմնադրամը ոստիկանության կրթահամալիրում կազմակերպում է իրավաբանական գիտությունների թեկնածու, ոստիկանության գնդապետ Վարդան Պետրոսյանին նվիրված մինի ֆուտբոլի հուշամրցաշար:
Այս տարի այն նվիրված էր երջանկահիշատակ գնդապետի 60-ամյակին: Մրցում էին ՌԴ սահմանապահ զորքերի թիմը և Վարդան Պետրոսյանի ընկերների «Վարդանանք» թիմը։ Խաղի մրցավարն էր լեգենդար ֆուլբոլիստ Խորեն Հովհաննիսյանը։
4:2 հաշվով հաղթանակ տարավ ՌԴ սահմանապահ զորքերի թիմը, ում էլ հանձնվեց փոխանցիկ գավաթը:
Հիշեցնենք, որ «Թովմասյան» միջազգային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանի նախաձեռնությամբ ՀՀ ոստիկանության ակադեմիայում 2016թ. կառուցվել է մինի ֆուտբոլի դաշտն ու կրիմինալիստիկայի լսարանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը