16 04 2020

Տեղի կունենա համահայկական աննախադեպ ինտերակտիվ առցանց բարեգործական համերգ



«ԹՈՎՄԱՍՅԱՆ» Բարեգործական Հիմնադրամը աշխարհում առաջին անգամ կազմակերպել է համահայկական աննախադեպ ինտերակտիվ առցանց բարեգործական համերգային ծրագիր VR տեխնոլոգիաների միջոցով ավելի քան 40 ճանաչված և սիրված հայ արտիստների մասնակցությամբ, որը ուղիղ կհեռարձակվի միառժամանակ Երևանից և Լոս Անջելեսից 02.05.2020 20:20 Երևանի և 9:20am Լոս-Անջելեսի ժամանակով:

‼️ Համերգի ողջ հասույթը կուղղվի Հայաստանում #covid19-ի դեմ ուղղված պայքարի ծրագրերին՝ ձեռք բերելու անհրաժեշտ շնչառական սարքավորումներ և համապատասխան դեղորայք:

Այն արտիստները, ովքեր գտնվում են Հայաստանում, ելույթ կունենան "Dvin Music Hall"-ում՝ պահպանելով ​սոցիալական հեռավորությունը (#SocialDistancing)​, իսկ Լոս Անջելեսի մեր հայ արտիստները համերգին կմիանան ​տանից՝ առցանց
(​#StayHome)​:

‼️ Բոլոր մանրամասները ԱՅՍՏԵՂ:

Յուրօրինակ «ֆլեշմոբ»-ի մասին կարող եք ծանոթանալ  անցնելով ԱՅՍ ՀԶՈւՄՈՎ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ