«Թովմասյան» հիմնադրամի ղեկավար Արտակ Թովմասյանի ուղերձը․ «Սիրելի՛ հայրենակիցներ, hունվարի 28-ը ևս մեկ անգամ Եռաբլուր այցելելու և սրբացած հերոսներին մեր խոնարհումը հայտնելու օր է: Միևնույն ժամանակ, մեր սպաներին ու զինվորներին մեծարելու ու շնորհակալություն հայտնելու օր է այսօր: Սահմանին ու դիրքերում կանգնած մեր բոլոր հայորդիներին ցանկանում եմ անվտանգ, խաղաղ ծառայություն, չընկրկող ոգի: Շուտափույթ առողջացում եմ մաղթում բուժման մեջ գտնվող մեր զինվորներին և Բաքվում տունդարձի ճանապարհին սպասող մեր գերիներին։
Տարիներ ի վեր մեր գոյապայքարի բովում հայ զինվորը ցուցաբերել է մեծ անձնվիրում՝ հերոսաբար պաշտպանելով հայրենի հողը և ժողովրդին։ Այսօր, սակայն, մեր զինված ուժերի կազմավորման 29-ամյակը մենք դիմավորում ենք պատերազմի ցավալի հետևանքները մեր հոգում` դառնությամբ լցված: Այժմ, առավել քան երբևէ, պետք է կարողանանք հնարավորինս արագ տեմպերով թոթափել պատերազմի հետևանքները, հզորանալ և բռնել զարգացման ուղին: Զարգացումը, առաջխաղացումը և հզորացումը պետք է լինեն մեր երկրի նպատակը: Հաղթանակը և խաղաղությունը անգնահատելի արժեքներ են, որոնց պետք է կարողանանք հասնել մեր միաբանությամբ, հզորանալու և զարգանալու պատրաստակամությամբ: Մաղթում եմ բոլորիս խաղաղություն, ողջախոհություն և ամուր կամք:
Փա՛ռք Հայոց բանակին։ Փա՛ռք մեր զինված ուժերին։ Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը։ Ի գո՛րծ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը