Ընթանում է «Թովմասյան Բարեգործական Հիմնադրամ»-ի նախաձեռնությամբ կազմակերպված բարեգործական միջոցառման ամփոփիչ մամուլի ասուլիսը։
Դեռևս Մայիսի 2-ին Թովմասյան հիմնադրամը հայտարարեց «Միասին Մենք Կարող Ենք» և սկսեց բարեգործական իր նախաձեռնությունը՝ պայքարելու կորոնավիրուսի դեմ: Նախաձեռնությանը միացան 120ից ավելի հայ և միջազգային աստղեր, սպորտի ներկայացուցիչներ, մշակութային գործիչներ աշխարհի չորս մայրցամաքներից: Համերգի ընթացքում հավաքագրվեց շուրջ 100 մլն դրամ: Նախաձեռնությունը ներառում էր երեք ուղղվածություն՝ համերգ-մարաթոն, բարեգործական աճուրդ և ֆլեշմոբ:
«Միասին մենք կարող ենք» մարաթոնի ողջ հասույթը, միջոցառման շրջանակներումստեղծված անկախ խորհրդի վերահսկողության ներքո, տրամադրվել է Հայաստանում COVID- 19-ի դեմ ուղղված պայքարի ծրագրերին:
Առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակումը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը