Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
ԲԴԽ-ն արձագանքել է Ռուբեն Վարդազարյանի կողմից հրապարակված սկանդալային ձայնագրությանը...
Լավ է չարձագանքեր...
Պարզվում է, ըստ ԲԴԽ-ի մամլո ծառայության, Ջհանգիրյան Գագիկը «հացի սեղանի շուրջ տեղի ունեցած մասնավոր զրույցի մանրամասները չի մեկնաբանում»...Ու բացի դրանից «ձայնագրությունը կատարվել է առանց պարոն Գ. Ջհանգիրյանի իմացության»...
Հետաքրքիր է, իսկ եթե գիտնական Ջհանգիրյանի փողոցայաին բառապաշարով և խայտառակ բացահայտումներով լի զրույցը, որի ժամանակ Ջհանգիրյանը շատ պարզ բացահայտում է, որ Հայաստանում արդարադատություն չկա և ինքը պատվեր կատարող է, տեղի ունենար, օրինակ՝ սուրճի սեղանի շուրջ կամ լունապարկում, կմեկնաբանե՞ր...
Զավեշտալի էր նաև այն, որ Ջհանգիրյանը, եթե իմանար, որ իրեն ձայնագրում են, ընդհնարպաես որևէ բան կխոսե՞ր...
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը